Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայկո Մաաս. Այս հակամարտության որեւէ ռազմական լուծում միջազգային հանրությունը չի ընդունվելու

Հայկո Մաաս. Այս հակամարտության որեւէ ռազմական լուծում միջազգային հանրությունը չի ընդունվելու
30.10.2020 | 13:13

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հոկտեմբերի 29-ին Բունդեստագում Արցախի թեմայով քննարկումների ժամանակ հայտարարել է, որ բարենպաստ բանակցային դիրքեր ռազմի դաշտում չեն կարող ձեռք բերվել։

Նրա խոսքով, «Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է գիտակցեն, որ այսքան երկար տեւող այս հակամարտության որեւէ ռազմական լուծում միջազգային հանրության կողմից չի ընդունվելու»։

Դիտվել է՝ 2985

Մեկնաբանություններ